Երեկվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական անդորրը, ժամը 17:40-ի սահմաններում խախտվել է հակառակորդի կողմից: Ադրբեջանական զինուժը 82 միլիմետրանոց ականանետից սկսել է արկակոծել Մարտակերտի ուղղությամբ տեղակայված Պաշտպանության բանակի մարտական դիրքերը (14 արկ): Շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ նկատվել է նաև հակառակորդի տեխնիկայի շարժ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևում են առաջնագծում տեղի ունեցած զարգացումներին և իրենց պատժիչ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը: