Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հերթական անգամ մեկնաբանել է մամուլում տարածված այն տեղեկությունները, որ թիմի ավագ Մատս Հումելսը պատրաստվում է տեղափոխել Մյունխենի «Բավարիա»:

«Գիտեմ միայն մի բան, որ «Բավարիայի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում Հումելսը լինելու է մեր թիմի ավագը», -Վատցկեի խոսքը մեջբերում է Goal-ը:

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Հումելսը մյունխենյան ակումբի հետ համաձայնության է եկել անձնական պայմանագրի վերաբերյալ:

«Բավարիայի» և «Բորուսիայի» միջև Գերմանիայի գավաթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 21-ին Բեռլինում: