Ճապոնական «Ակակուցի» ուղեծրային զոնդը, որը հայտնի Է նաեւ որպես PLANET-C ծրագիր, սկսել Է Վեներայի մասին տեղեկատվության լայնածավալ հավաքումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Սանկեյ» թերթը՝ վկայակոչելով Ճապոնիայի JAXA տիեզերական գործակալության տվյալները:

 

 

Ապրիլի 28-ին զոնդում տեղակայված վեց չափիչ սարքերից հինգն սկսել են նախատեսված ռեժիմով աշխատանքը: Դրանցից վերջինը կսկսի գործել ընթացիկ տարվա ամռանն այն բանից հետո, երբ տիեզերական գործակալության մասնագետները կկանոնավորեն դրա սնուցման համակարգը:

 

 

Գիտնականների գնահատումներով՝ զոնդի վառելիքը կբավականացնի հինգ տարի գործելու համար: Այն Էլիպսային հետագծով շարժվում Է Վեներայի շուրջը՝ մոտենալով նրան շուրջ 500 կիլոմետր հեռավորության վրա:

 

 

Ենթադրվում Է, որ ապարատը պետք Է տվյալներ ստանա մոլորակի կլիմայական պայմանների, դրա մակերեւույթի հատկությունների, Վեներայի ամպերի բնութագրերի մասին, որոնց թվում կան ծծմբաթթվի կաթիլներից բաղկացած ամպեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: