ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում քիչ առաջ ներկայացրեց ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքի վերաբերյալ առաջին տվյալերը:

ԿԸՀ նախագահի փոխանցմամբ՝ ՀՀ ողջ տարածքում ձևավորվել է 41 ԸԸՀ և գործում են ձևավորված 1988 տեղամասային կենտրոններ:

«1988 տեղամասերից 7 տեղամասեր ձևավորվել են քրեակատարողական հիմնարկներում, որոնցում քվեարկությունը սկսվելու է ավելի ուշ: Մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներից մեկում քվերակությունը կմեկնարկի ժամը 10:00-ից, իսկ մյուս 6 ՔԿՀ-ներում՝ ժամը 17:00-ից՝ պայմանավորված համապատասխան հիմնարկների առանձնահատուկ ռեժիմով և ընտրողների թվաքանակով: Մնացած բոլոր ՏԸՀ-ներում քվեարկությունը սկսվել է 08.00-ից», - ասաց Տիգրան Մուկուչյանը:

Վերջինիս խոքերով' առավոտյան ընդհանուր 1988 տեղամասերի ընտրական հանձնաժողովներում ընդգրկված թվով 15 904 հանձնաժողովների անդամներից չի ներկայացել հանձնաժողովի 126 անդամ, և համալրում է իրականացվել միայն 8 անդամով:

Տիգրան Մուկուչյանը նշեց նաև, որ դեռևս որևէ ընտրատեղամասում առկա չէ որևէ ահազանգ՝ կապված թանաքանյութի հետ: