Քաղաքացիական հասարակական ինստիտուտ ՀԿ դիտորդն ահազանգում է Ավանում խախտումների մասին։ Ըստ ՀԿ-ի կայքում առկա հրապարակման՝ Ավանի 1/6 ԸՏ–ում Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ դիտորդն արձանագրել է, որ կնքված քվեատուփի տակի հատվածում ճեղք կա, որից հնարավոր է քվեաթերթիկ մտցենել։

Հանձնաժողովի նախագահը պարզաբանել է, որ տուփը հանձնաժողովի բոլոր անդամները ստուգել են և կնքել, և հնարավոր է, որ մյուս տեղամասերում էլ նման տուփեր լինեն։

Նույն տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը դիտորդին հայտնել է, որ հանձնաժողովն իրեն աշխատելու հնարավորություն չի տալիս, մասնակից չի դարձնում ընտական գործընթացին և որևէ տեղեկություն չեն տրամադրում։