«Շալկեի» և «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Օլաֆ Տոնն անդրադարձել է Մատս Հումելսի՝ «Բորուսիայից» «Բավարիա» հնարավոր տեղափոխությանը և նշել.

«Եթե հաշվի առնենք մրցակցությունը, ապա «Բորուսիան» չպետք է թույլ տա, որ Մատս Հումելսը գնա «Բավարիա»: Նա հիանալի կհամագործակցի Բոատենգի հետ, քանի որ կարողանում է խաղալ երկու ոտքով էլ: Բացի այդ, աշխարհի լավագույն դարպասապահը՝ ի դեմ Մանուել Նոյերի, կլինի նրանց թիկունքում: Այնպես որ՝ դորտմունդցիների ամենաուժեղ մրցակիցն էլ ավելի կուժեղանա: Չեմ կարծում, որ «Բորուսիան» ֆուտբոլիստի համար բավականին բարձր գումար ստանա: «Բավարիան» թուլացնում է «Բորուսիային», այնպես, ինչպես ժամանակին թուլացրեց «Շալկեին»՝ նրանից ձեռք բերելով Նոյերին»,- Տոնի խոսքը մեջբերում է Sport1-ը: