Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նախկինում խարդախության համար դատապարտված Մհեր Եղիազարյանն ուրիշի առանձնապես խոշոր չափի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, իր ծանոթ Խաչիկ Կզլյանի միջոցով ծանոթանալով «Գամմա-Շին» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Արմեն Խաչատրյանի և վերջինիս որդի Գևորգ Խաչատրյանի հետ, նրանց ներկայացել է իբրև «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հասարակայնության և կապի բաժնի պետ: Այնուհետև Մ. Եղիազարյանը, ըստ մեղադրական եզրակացության, ջրագծերի վերանորոգման համար Գևորգ Խաչատրյանից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումար' 5 560 300 դրամին համարժեք 10 000 եվրո և 620 000 դրամ:

 

Վերը նշված արարքի համար Մհեր Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի («Խարդախությունը») 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշով:

 

Դատարանի կողմից մեղադրանքի հաստատման պարագայում կարելի է ասել, որ Մհերն իր համար իբրև մասնագիտություն է ընտրել խարդախությունը, բայց որպես «մասնագետ», դեռ չի կայացել: