Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում ընդունեց «Վոլֆսբուրգին» և առավելության հասավ 5:1 հաշվով:

Մեկնարկից 7 րոպե անց Հենրիխ Մխիթարյանը այս մրցաշրջանում հերթական գոլային փոխանցումը կատարեց, իսկ գոլը հեղինակեց Սինձի Կագավան: Երկու րոպե անց աչքի ընկավ նաև Ադրիան Ռամոսը: Երկու գոլի առավելությամբ էլ դաշտի տերերը գնացին ընդմիջման:

Երկրորդ խաղակեսում`59-րդ րոպեին Մարկո Ռոյսը հաշիվը դարձրեց 3:0: Պիեր Էմերիկ Օբամեյանգը մեկ որպե տարբերությամբ դուբլ ձևակերպեց: Նախ Մխիթարյանի արդյունավետ փոխանցումից հետո ֆուտբոլիստ աչքի ընկավ 77-րդ րոպեին, ապա գոլ խփեց նաև 78'-ին: Հյուերի միակ գոլը խփեց Անդրե Շուրլեն:

Այս հաղթանակից հետո Տուխելի թիմը 77 միավորով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: