Լոնդոնի կենդանանաբանական այգու մոտ ապրող ոզնիների 11 առանձնյակից բաղկացած ընտանիքը կարող է խափանել 50 մլրդ դոլար արժողությամբ High Speed Two (HS2) երկաթուղային նախագիծը, գրում է Daily Mail թերթը՝ հղում անելով բնապահպաններին։

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ria.ru-ն, արքայական «Ռիջենթս պարկ»-ի (այդտեղ է գտնվում Լոնդոնի կենդանանաբանական այգին) կայանատեղիում ապրում է 11 ոզնիների ընտանիք։ Լոնդոնի կենդանանաբանական այգու բնապահպանները գտնում են, որ նախագծում շինտեխնիկայի համար նշված տեղի հատկացումը կհանգեցնի «կենդանիների թվի նվազման կամ նույնիսկ վերացման»։ Այդ կապակցությամբ լորդերի պալատ է ուղարկվել խնդրագիր, որը ստորագրել են 800 դիմումատուներ, այդ թվում՝ Լոնդոնի կենդան աբանական ընկերությունը, որը տնօրինում է ոչ հետու գտնվող կենդանանաբանական այգին։

 

«Հնարավոր լուծումներից լավագույնը ոզնիներին ընդհանրապես չանհանգստացնելն է»,- հայըտարարել է Մեծ Բրիտանիայի ոզնիների պահպանության ընկերության ղեկավար Ֆեյ Վասը՝ ի պատասխան նախագծի բնապահպանների՝ կենդանիներին այլ վայր տեղափոխելու առաջարկի։ Կենդանանաբանական այգու ներկայացուցիչները հրաժարվել են նրանց առաջարկից և պահանջել են կազմակերպել հանդիպում նախագծի ղեկավարների հետ։

 

High Speed Two (HS2)-ն ուղղված է Լոնդոնի և երկրի հյուսիսում գտնվող քաղաքների միջև ավելի արագ անցուղիների ստեղծմանը։