Մալայզիայի առաջնությունում հանդես եկող «Մելակա Յունայթեդի» ավստրալացի դարպասապահ Ստեֆան Պետրովսկինը մահացել է կայծակի հարվածից հետո:

Ինչպես տեղեկացնում է ABC-ն, 18-ամյա դարպասապահը և իր թիմակիցը՝ Մուհդա Աֆիկը, մարզումներից տուն վերադառնալիս են եղել, երբ դեպքը պատահել է: Ապրիլի 5-ին տեղի ունեցած դեպքից հետո դարպասապահը կոմայի մեջ է եղել և երեկ մահացել է: