Ազգային ժողովի պատգամավորների հետ պաշտպանության նախարարի փակ հանդիպումը կայացել է խորհրդարան-բանակ համագործակցության շրջանակներում: ԱԺ-ում պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ բանակը գտնվում է քաղաքացիական վերահսկողության ներքո և իրենք տարբեր հարցերի շուրջ պարբերաբար քննարկումներ են իրականացնում:

 

 

«Այսօր մենք անցկացրել ենք փակ քննարկում, որի ընթացքում լսել ենք համապատասխան առաջարկներ, որոնց ուղղությամբ բանակն, անկասկած, վերլուծություններ է կատարելու ու միջոցառումներ է իրականացնելու: Մենք շարունակելու ենք սերտ համագործակցությունն Ազգային ժողովի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Օհանյանը:

 

 

Ազգային ժողովում մայիսի 4-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի փակ հանդիպումը պատգամավորների հետ: Շուրջ 3 ժամ տևած հանդիպումից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: