Մետաղի, մետաղյա իրերի նկատմամբ ոմանց սերը կամ, ավելի ճիշտ, շահադիտական հակումն այնքան մեծ է, որ դրանց տիրելու առումով խտրություն չեն դնում' այն մետաղաջարդո՞ն է, թե քաղաքի ջրատար:

 

 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Վիկտր Հայրապետյանը 2011թ. մայիսի 17-ից հունիսի կեսերը ժամանակահատվածում, առանց համապատասխան թույլտվության, ապամոնտաժել և գաղտնի հափշտակել է Կապան քաղաքի Ձորք թաղամասի և Մ. Պապյան փողոցի վերնամասում գտնվող սարալանջից մինչև Ռ. Մինասյան փողոցի սկզբնամասը ձգվող Կապան քաղաքային համայնքին պատկանող ջրատար խողովակաշարի'առանձնապես խոշոր չափերով մետաղյա խողովակները:

 

 

Վերը նշված արարքի համար Վիկտր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի («Գողությունը») 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշով, որպես խափանման միջով ընտրվել է կալանքը: