Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է թուրքական բանակի անձնակազմի թվաքանակը:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' Թուրքիայի ՊՆ ԳՇ պաշտոնական կայքը, 2016 թվականի մայիսի 1-ի դրությամբ' այդ երկրի զինված ուժերում ծառայում են 613 419 զինծառայողներ, որոնցից 358-ը գեներալներ եւ ծովակալներ են:

 

 

Թուրքիայի ԶՈւ շարքերում ծառայում են 39 353 սպաներ եւ 96 593 ենթասպաներ: Ժանդարմերիայի շարքերում ծառայում են 21 597 պայմանագրային զինծառայողներ:

 

 

Թուրքիայի ԶՈւ շարքերում կրտսեր հրամանատարների թիվը կազմում է 73 716 հոգի, իսկ պահեստային սպաների թիվը' 7087 հոգի: