Ստամբուլում մեկնարկած վարկանիշային վերջին մրցաշարում hունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Ռոման Ամոյանը 59 կգ քաշայինների կարգում պայքարն սկսեց որակավորման փուլից և զիջեց թուրք Ռահման Բիլիչին: Այս մրցաշարում օլիմպիական ուղեգիր են նվաճում միայն եզրափակչի մասնակիցները:

Եթե թուրք ըմբիշը հասնի եզրափակիչ, Ամոյանը հնարավորություն կստանա պայքարել երրորդ տեղի համար համար: