Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ստամբուլում մեկնարկած վարկանիշային վերջին մրցաշարում hունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Ռոման Ամոյանը 59 կգ քաշայինների կարգում որակավորման փուլում պարտվել էր թուրք Ռահման Բիլիչին: Եթե թուրք ըմբիշը հասներ եզրափակիչ, Ամոյանը հնարավորություն կստանա պայքարել երրորդ տեղի համար համար: Սակայն Բիլիչը կիսաեզրափակչում պարտվեց, արդյունքում Ամոյանը զրկվեց բրոնզի համար պայքարի հնարավորությունից: