«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Սերոբ Հարությունյանը:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նրա տեղեկացմամբ' ՔԿՀ-ի նախկին պետ Ռուբիկ Ստեփանյանն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: