Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում «Այնտրախտի» դեմ կայանալիք խաղից առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշել է, որ դորտմունդցիները պատրաստ են խաղին:

«Մարզչի փոփոխությունից հետո մրցակիցն իր խաղը փոխել է: Մեծ մարտահրավեր է լինելու, ուրախ ենք խաղի համար և պատրաստ ենք: Մեր ֆուտբոլիստներից շատ բան ենք պահանջում, միայն այդ դեպքում կարող ենք մրցաշրջանում հաջող հանդես գալ: Մեր թիմը նախկինի պես հաղթանակի է ծարավ: Մրցակցի հետ մենամարտից խոուսափելու մտադրություն չունենք: Ովքեր տեսել են մեզ մարզումների ժամանակ գիտեն, որ մենք կենտրոնացած ենք»,- ասել է Տուխելը:

Նշենք, որ հանդիպումը տեղի է ունենալու այսօր: