Գերմանիայի առաջնության նախավերջին տուրում Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Ինգոլշտադտին» և մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ ապահովեց չեմպիոնությունը: Առաջին անգամ չորրորդ տարին անընդմեջ մյունխենցիները դառնում են չեմպիոն:

Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Ռոբերտ Լևանդովսկին (15' 11մ., 32'),  դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Հարտմանը (42')

Մյունխենցիները միավորների քանակը հասցրին 85 մաիվորի, իսկ երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիան» 77 միավորով երկրորդ տեղում է: