Հանրապետության տարածքում' մայիսի 8-9-ը առանձին շրջաններում առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, 10-12-ը շրջանների մեծ մասում, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 10-12-ը առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

 

 

Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:

 

 

Օդի ջերմաստիճանը 8-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում' մայիսի 8-9-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

 

 

 

10-12-ը առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ: