Նախագահ Սերժ Սարգսյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այսօր ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն' հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: