Խաղաղությունը մոլորակի վրա ինքն իրեն չի հաստատվում: Այս մասին Մոսկվայում Հաղթանակի շքերթի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

 

 

«Խաղաղությունը մոլորակի վրա ինքն իրեն չի հաստատվում, անհեռատես ներողամտությունը նրանց հանդեպ, ովքեր հանցավոր ծրագրեր են հանդուրժում, անթույլատրելի է:

 

 

Պատմության դասերը խոսում են այն մասին, որ խաղաղությունը մոլորակի վրա ինքն իրեն չի հաստատվում, որ պետք է ուշադիր լինել, որ անթույլատրելի են երկակի չափանիշերը, անհեռատես ներողամտությունը նրանց հանդեպ, ովքեր հանդուրժում են նոր հանցավոր ծրագրեր:

 

 

Այսօր քաղաքակրթությունը նորից բախվել է դաժանության և բռնության: Ահաբեկչությունը գլոբալ սպառնալիք է դարձել: Մենք պարտավոր ենք հաղթել այդ չարիքին»,- հայտարարել է ՌԴ նախագահը: