ՀՀ կառավարության առաջարկով Ազգային ժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ: Օրակարգում 16 հարց է, այդ թվում՝ «Հրազդան-Ցեմենտ» ՓԲ ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին օրինագիծը:

 

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նիստի սկզբում ասաց, որ «Հրազդան-Ցեմենտի» մասին օրինագիծը կքննարկվի հատուկ կարգով՝ 24-ժամյա ռեժիմով:

 

ԱԺ արտահերթ նիստի ուղիղ միացմանը կարող եք հետևել ստորև.