Կենտրոն վարչական շրջանի թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 տեղամասում քվեարկելուց հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին մոտեցավ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսացուի սպանության մեջ մեղադրվող Կարեն Բարբեսյանի մայրը, ով նախագահին խնդրեց ուշադրություն դարձնել արդար հետաքննության վրա:

Նրա խոսքով' դատախազությունն ու ոստիկանությունը փորձում են խեղաթյուրել փաստերը: "Իմ որդին մեղավոր չէ: Գործ են սարքել նաեւ ամուսնուս վրա: Վերջ տվեք քրեաօլիգարխիկ համակարգին", - նախագահին ասաց տիկին Կարինեն:

Սերժ Սարգսյանը խոստացավ օրերս ընդունել նրան' անկախ ընտրության արդյունքներից եւ հետաքրքրվել գործով: