Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը կվերսկսի բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի գործակալի հետ' ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման հարցի շուրջ:

Դորտմունդյան թիմի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ այժմ բանակցությունները կվերսկսվեն: Վատցկեի խոսքով' բանակցությունները ընդհատվել էին, քանի որ ֆուտբոլիստի գործակալը մեկնել էր ԱՄՆ:

Ավելի վաղ մամուլում տեղեկությունները շրջանառվեցին, որ կիսապաշտպանը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը դորտմունդցիների հետ: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» և «Արսենալը», վերջի