ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) մայիսի 11-ին, ժամը 18.36-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 90 հասցեի մոտակայքում ծառն ընկել է ավտոմեքենաների վրա:

 

 

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:

 

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

 

Մայիսի 11-ին, ժամը 17.40-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Փարպեցի փողոցի թիվ 28 շենքից քարը պոկվել և ընկել է մուտքի մոտ, ևս մեկ քար կախված է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

 

ժամը 17.52-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը: Այս դեպքով ևս ԱԻՆ-ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: