Վրաստանում անցկացվող Noble Partner-2016 («Արժանի գործընկեր») լայնածավալ զորավարժությունների ավարտից հետո այս երկրում կհայտնվի ՆԱՏՕ-ի հակազդման ուժերի առաջին պաշտոնական ստորաբաժանումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 11-ին հայտնել Է հանրապետության պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին:

 

 

Ինչպես նշել Է նախարարը, Վրաստանն անպայմանորեն կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես Լիտվան եւ Լատվիան, Ալբանիան եւ Չեռնոգորիան: Թբիլիսիի մերձակա Վազիանի օդանավակայանում անցկացվող զորավարժությունների կարեւոր արդյունքներից մեկը Խիդաշելին համարել Է երկրում դաշինքի ստորաբաժանման կազմավորումը:

 

 

«Այս վարժանքների ավարտից հետո Վրաստանում առաջին անգամ կհայտնվի ՆԱՏՕ-ի հակազդման ուժերի հավաստագրված ստորաբաժանումը, ՆԱՏՕ-ի առաջին պաշտոնական վրացական ստորաբաժանումը՝ ՆԱՏՕ-ի նշանաքուղերով»,-հայտարարել Է Խիդաշելին:

 

 

Վարժանքները կանցկացվեն մայիսի 11-ից մինչեւ 26-ը: Դրանց նպատակը Վրաստանի եւ ԱՄՆ-ի զինվորականների միջեւ համագործակցության ամրապնդումն Է:

 

 

Ընդամենը միջոցառումներին կմասնակցեն շուրջ 1,3 հազար զինվորականներ, որոնցից 600-ն ԱՄՆ-ից են, 500-ը՝ Վրաստանից եւ 150-ը՝ Մեծ Բրիտանիայից: Վարժանքներում գործի կդրվեն ամերիկյան M1A2 Abrams տանկեր եւ հետեւակի M2 Bradley մարտական մեքենաներ, ինչպես նաեւ Վրաստանի զինված ուժերի T-72 եւ БМП-2 տեխնիկա:

 

 

Անցյալ տարի Noble Partner-2015 զորավարժությունները նույնպես անցկացվել են Թբիլիսիի մերձակա Վազիանի ռազմաբազայում. դրանց մասնակցել են 400 վրացի եւ ավելի քան 200 ամերիկացի զինվորականներ: Հատուկ դրանց համար Վրաստան Էր հասցվել ամերիկյան ծանր ռազմական տեխնիկա՝ հետեւակի Bradley մարտական 14 մեքենաներ, լոգիստիկայի ապահովման մեքենաներ, ինչպես նաեւ հատուկ հանդերձանք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: