ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ երկխոսություն կվարի՝ «որտեղ և երբ կարողանա»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Ռումինիայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի նոր բազայի գործարկման կապակցությամբ, որը, նրա խոսքով, «ուղղված չԷ Ռուսաստանի դեմ»:

 

«ՆԱՏՕ-ն կշարունակի Ռուսաստանի հետ երկխոսություն վարել՝ որտեղ և երբ կարողանա: Ներկայումս, երբ լարվածությունը շատ մեծ Է, հատկապես կարևոր Է բաց պահել կապուղիները: Մինույն ժամանակ ՆԱՏՕ-ն կամրապնդի իր պաշտպանությունը ցանկացած սպառնալիքներից պաշտպանվելու համար, ներառյալ բալիստիկ հրթիռները»,- հավելել Է գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: