Cessna 208 ինքնաթիռը մայիսի 12-ին հատակն ի վեր վթարային վայրէջք է կատարել Ֆրեզնո քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) մերձակա խաղողի այգիներում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Համերկրային ավիացիոն վարչությանը, օդաչուին և 17 պարաշյուտիստներին հրաշքով հաջողվել է խուսափել մահից:

 

«Միաշարժիչ Cessna 208-ի շարժիչի անսարքությունն առաջացել է Լոդի բնակավայրից դեպի հյուսիս պարաշյուտային սպորտի կենտրոնի օդանավակայանից թռչելուց հետո շատ չանցած»,- ճշտել է վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յան Գրեգորը: Նրա խոսքով՝ օդաչուն փորձել է օդում շրջվել և վերադառնալ, սակայն հարկադրված է եղել կոշտ վայրէջք կատարել օդանավակայանից 1,6 կիլոմետր հեռավորության վրա:

 

Վուդբրիջի շրջանի հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ ինքնաթիռը գլխիվայր իջել է ավտոմայրուղուց ոչ հեռու: «Երբ մոտեցա, տեսա, որ օդաչուն պարաշյուտիստների հետ ողջ և առողջ շրջան կազմած կանգնել են: Հավանաբար, նրանք շոկի մեջ էին: Նրանց բախտն անհավատալիորեն բերել է և ողջ են մնացել»,- նշել է հրշեջ պահպանության լեյտենանտ Դեն Շմիրերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: