Հայկական զինված ուժերի համար տարածքներ կորցնելու երևույթներ գոյություն չունեն, խոսքը ժամանակավոր վերահսկողության մասին է, այն դեպքում, երբ գործողություններն այս կամ այն ձևով դեռևս շարունակվում են: Այս տարիների ընթացքում նման դիրքային փոփոխությունները մշտական են եղել ու հատկապես հայկական կողմի օգտին: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

 

«Թե իր տարածածը, թե նախկինում հնչած թվերն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Ընդհանուր առմամբ, իմ վերաբերմունքն այդ մասին ասել եմ: Երբ մարտական գործողություններն այս կամ այն ձևաչափով շարունակվում են, երբ այս կամ այն տարածքի նկատմամբ կոնկրետ գործողություններ կարող են լինել, նման մանրուքները լրջորեն կարող են վտանգել գործողությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հովհաննիսյանը: