Գևորգ էմինի անվան թիվ 82 ավագ դպրոցի բակում,որտեղ տեղակայված են 10/17 և 10/18 ընտրատեղամասերը, երբ մեր թղթակիցը նկարահանում էր անում, մեկը սկսել է գոռալ, թե անջատեք տեսախցիկը։

Երբ մեր թղթակիցը փորձել է հասկանալ, թե ով էր գոռացողը,նա արդեն տեղում չի եղել։

Ընտրատեղամասրի բակում «Ա1+»-ի 18-ամյա թղթակիցը ծանոթացել է 16-ամյա մի աղջկա հետ,ով անունը և ազգանունը չհայտնելու պայմանով պատմել է,որ «ընտրողներ է ապահովում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի համար»։ Նա ասել է,որ գումարը չի առաջարկում,այլ համոզում է. «Շրջապատս մեծ ա, իմ խաթեր ընտրում են»,- մեկնաբանեց աղջիկը՝ չնշելով, թե ինչ շարժառիթներ ունի։

Իսկ ընտրական հանձնաժողովի նախագահ Սոնա Մուրադյանից «Ա1+»-ը հարցրել է, տեղյակ է, որ թանաքը ջրի օգնությանբ հեշտությամբ անհետանում է,նա պատասխանել է.

«Նման բան չկա,մենք ինքներս կարող ենք ստուգել օրինակ մեր առաջին ընտրողի անձնագիրը»,-ասաց նա, բայց քիչ անց մտափոխվեց ու չստուգեց։

Ի դեպ 10/17 և 10/18 ընտրատեղամասում միայն նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձն էր ներկա։