Մայիսի 13-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 3 անձանց: Խուզարկությամբ նրանցից Մերի Փ.-ի (1997 թ. ծնված) մոտ հայտնաբերվել է կանաչավուն զանգված:

 

 

Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ:

 

 

Կատարվում է հետաքննություն: