ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակը հանդես է եկել պարզաբանմամբ, կապված՝ պատգամավորի որդու կալանավորման հետ, որում գրված է.



Անձնական տարաձայնություն մի խումբ երիտասարդների միջև

 

 

Ինչպես արդեն հայտնի է, այսօր դատարանը բավարարել է քննիչի ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝Գուրգեն Գուրգենի Արսենյանի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց ընտրելու որոշումը:

 

 

Քանի որ, երիտասարդների էներգիայի այս դրևորումը, կարծես թե մեր հասարակությունում բավականին գլոբալ հարց է դառնում և բազմաթիվ հարցեր են առաջացել այս դեպքի կապակցությամբ, տեղեկացնում ենք, որ դեռ մոտավորապես 1 ամիս առաջ Գուրգեն Գուրգենի Արսենյանը իր տարիքակիցների հետ Երևանի ակումբներից մեկում վիճաբանել է և դրան հետևած անձնական հողի վրա ծագած վիճաբանությունը ավարտվել է ձեռնամարտով: Ինչպես արդեն հայտնի է, ներկա պահին գործը գտնվում է իրավապահների տիրույթում:

 

 

Հավելեք նաև, որ ներկա պահին համապատասխան միջոցներ են ձեռնարկվում՝ իրավական պաշտպանությունն իրականանցնելու համար: Գուրգեն Գուրգենի Արսենյանը ունի փաստաբան, ով զբաղվում է տվյալ գործով, ավելացնենք նաև, որ նա չի խուսափում վարույթն իրականացնող մարմնից՝ եղել է արտերկրում, զանգահարել է, զգուշացրել է համապատասխան քննչական մարմիններին, ինչպես նաեւ ֆաքս է ուղարկել և տեղեկացրել, որ սույն թվականի մայիսի 12-ին վերադառնալու է Հայաստանի Հանրապետություն, ինչը որ տեղի է ունեցել:

 

 

Ի դեպ, իր որդու արտերկրում գտնվելու փաստի և մայիսի 12-ին վերադառնալու մասին համապատասխան մարմիններին տեղեկացել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով այդ ժամանակ նույնպես բացակայել է հանրապետությունից:

 

 

Նշենք նաև, որ օրենքով ընձեռնված բոլոր հնարավորություններն օգտագործվելու է, որպեսզի ապացուցվի, որ այս միջադեպը պարզապես երիտասարդների միջև անձնական հողի վրա ծագած վիճաբանության է, որը չգիտես ինչու նախաքննական մարմինը որակել է որպես «ծանր» խուլիգանություն և Գուրգեն Գուրգենի Արսենյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

 

 

Բազմաթիվ հարցերին ի պատասախան, տեղեկացնենք նաև, որ մեր տեղեկություններով ներկա պահին, տվյալ գործով, կալանավորված է միայն ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին:

 

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակ