Երեքշաբթի օրը՝ մայիսի 17-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Ալյանս» կուսակցության նախագահ, պատգամավոր Տ. Ուրիխանյանը հանդես կգա բացահայտող հայտարարությամբ «Անալիտիկ»-ի և դրա հետ կապակցված այլ կայքերի հանցավոր խմբի, դրանց հովանավորների վերաբերյալ: Այս մասին ասված է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

 

Հայտարարությունը կհնչի ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան՝ ժամը 17:00-ից սկսած:

 

Հ.Գ. Պայքարելու ենք մինչև վերջ անկախ՝ պատվիրատուների ու հանցագործների ազդեցությունից ու դիրքից, որոնց համար չկա ո՛չ օրենքի զգացում, ո՛չ բարոյականություն և ո՛չ էլ ազգային արժանապատվություն: Պատիժը անխուսափելի է լինելու: