Գերմանական Deutsche Welle հեռուստաընկերությունը երկրպագուների շրջանում հարցում է անցկացրել Բունդեսլիգայի 2015/16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար:

Լավագույնն է ճանաչվել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ֆուտբոլիստը ստացել է ձայների 26%-ը: Երկրորդը Չիչարիտոն է (21%), լավագույն եռյակը եզրափակում է Ռոբերտ Լևանդովսկին (17%):

Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել և նշել, որ չկա ավելի լավ մրցանակ.

«Ես չեմ կարծում, որ կա ավելի լավ բան, քան ամբողջ աշխարհում իմ երկրպագուների կողմից այս մրցանակը: Շատ շնորհակալություն իմ կողքին լինելու համար: Սիրում եմ ձեզ»: