1991թ. մայիսի 6-ը վճռորոշ եղավ նոյեմբերյանցի 14 ոստիկան ազատամարտիկների համար: Այդ օրը հայրենիքի սահմանը պաշտպանելու մեկնող ազատամարտիկները զոհվեցլ են Ոսկեպարի անտառում: Ավանդույթի համաձայն ամեն տարի Նոյեմբերյանում Ռոզա Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցում և ծաղիկներ դնում զոհված ազատամարտիկների հուշակոթողին: Այս տարի ևս ավանդույթը չխախտելով Ռոզա Ծառուկյանը այցելել Նոյեմբերյան, հանդիպել է զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների հետ և այս տարի ևս Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի կողմից նրանց հանձնել է դրամական օգնություն: