Այսօր կայքերից մեկում տեսանյութ է հրապարակվել, ըստ որի, ոմն Կարեն Առաքելյան, ով ներկայացել է իբրև Գագիկ Ծառուկյանի թիկնազորի անդամ, մեքենա է վաճառել, որը պարզվել է՝ անսարք է: Այս կապակցությամբ ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով հերքելով լուրի իսկությունը՝ փաստեց.

 

«Խնդրի մասին տեղեկացել ենք լրատվամիջոցներից: Ես անմիջապես հրապարակման մասին տեղեկացրել եմ պարոն Ծառուկյանին, ով փոխանցեց, որ եթե իր անձնական աշխատակազմում նման անուն ազգանունով աշխատակից հայտնաբերվի, ապա ինքը պատրաստ է անձամբ լուծում տալ այս խնդրին»: Այնպես որ՝ հերթական անգամ Գագիկ Ծառուկյանի անունն անհարկի շահարկելու կարիք չկա: