Թուրքիայի համար մեծ ռիսկ է գազի հարցում Ռուսաստանից ունեցած ներկայիս կախվածության աստիճանի պահպանումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի տնտեսական հարցերով փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը՝ խոսելով երկրի էներգետիկ անվտանգության մասին. փոխանցում է MK-Turkey-ն:

 

Շիմշեքը հավելել է, որ էներգամատակարարումների հարցում երկիրը բախվել է լուրջ բարդությունների, սակայն կառավարությունն ունի լավ ռազմավարություն՝ տվյալ խնդիրը լուծելու համար:

 

Նա ընդգծել է ածխաջրածինների աղբյուրների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը. «Թուրքիան հարկադրված է երկրում սպառվող բնական գազի 97 տոկոսը ներկրել արտերկրից, ընդ որում՝ երկնագույն վառելիքի 58 տոկոսը ստացվում է Ռուսաստանից:

 

Բնականաբար, գազի հարցում Ռուսաստանից նման կախվածության մեջ մնալը մեծ ռիսկ է պարունակում: Այդ պատճառով մենք աշխատում ենք «Անդրանատոլիական» (TANAP) գազատարի նախագծի իրագործման ուղղությամբ»: