Մամուլում տարածված օֆշորային ընկերությունների և շվեյցարական բանկերում հաշիվների վերաբերյալ հրապարակումներին Միհրան Պողոսյանն իր հրաժարականի դիմումում խոստացել էր անդրադառնալ հրապարակավ՝ որպես շարքային քաղաքացի։ Այս ժամանակահատվածում Միհրան Պողոսյանի գրասենյակը ձեռնամուխ է եղել հրապարակման մեջ նշված ընկերությունների վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրման գործին։ Այսպես, օրինակ, մամուլում նշված էր, որ Միհրան Պողոսյանն ունի հաշիվներ շվեյցարական ‘‘LGT’’ բանկում։

 

Հարցում է ներկայացվել բանկ, որտեղից ի պատասխան հերքվել է թե՛ Միհրան Պողոսյանի, թե՛ վերջին հրապարակումներում իր անվան հետ կապվող Sigtem Real Estates Incorporated, Hopkinten Trading Incorporated, Bangio Invest S.A. ընկերությունների անունով որևէ հաշվեհամարի գոյություն:

 

Ստորև ներկայացված է բանկի ներկայացուցչի պաշտոնական պատասխանը։

 

From: Warczyk Richard [mailto:[email protected]]

Sent: Thursday, April 21, 2016 11:47 AM

To: Ognakan

Subject: RE: Corporate documents

Hello from Geneva Ողջույն Ժնևից,

Dear Sir, Հարգելի պարոն

We do not have such accounts in our files. Մեր փաստաթղթերում նման հաշիվ չկա։

Best regards. Հարգանքով՝

Richard WARCZYK | LGT Bank (Switzerland) Ltd. | Managing Director

Phone +4122 318 64 33 | Fax +4122 318 64 50 | Mobile +4179 444 44 47

21, rue du Rhône | 1204 Geneva | Switzerland

[email protected] | www.lgt.ch

Այսպիսով, փաստվում է, որ բանկային հաշիվ չի բացվել, հետևաբար՝ չկա ֆինանսական շարժ, ուստի և՝ խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ։ Նշյալ փաստաթուղթը, մամուլի հրապարակումներում առկա հարցապնդումները հերքող մի շարք այլ փաստաթղթերի հետ տրամադրվել է պատկան մարմիններին։ Առաջիկայում կանդրադառնանք նաև Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող մի շարք այլ հարցապնդումներին և իրականությանը չհամապատասխանող հրապարակումներին։

 

Միհրան Պողոսյանի գրասենյակ