Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը մայիսի 19-ին կազմել 478.37 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.74 դրամով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

 

 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 536.49 դրամ՝ նվազելով 2.02 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 699.95 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 10.77 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մայիսի 19-ին կազմել է 7.19 դրամ, անկումը 0.14 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները' արծաթ' 262.23 դրամ, ոսկի՝ 19,577.14 դրամ, պլատին՝ 15,902.87 դրամ։