EgyptAir ավիաընկերության անհետացած A320 ինքնաթիռի հետ կապված միջադեպում դիտարկում է ահաբեկչության վարկածը: Այս մասին հայտնել է Եգիպտոսի քաղավիացիայի նախարարությունը, գրում է Reuters-ը:

 

 

Նշվում է, որ ահաբեկչության վարկածն ավելի հավանական է, քան ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը:

 

 

«Իրավիճակն ամբողջովին վերլուծելու դեպքում՝ ահաբեկչական հարձակման հավանականությունը շատ ավելի մեծ է, քան տեխնիկական խնդիր ունենալու հավանականությունը»,- ասել է նա:

 

 

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը եգիպտական ինքնաթիռի հետ տեղի ունեցածն ահաբեկչական հարձակում է անվանել և կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ «Եվրոպայի գործընկերներին միջոցառումներ ձեռնարկել՝ այդ ահաբեկչական գործողությանը ներգրավված անձանց պարզելու համար»: