Նախագահականում մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյկանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը: Այս մասին իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակի օգնական Նարեկ Նիկողոսյանը:

 

Նշենք, որ այսօր՝ մայիսի 20-ին Հայաստանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։