Թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ  Սերգեյ Վարդազարյանը նվաճել է բրոնզե մեդալ: Ինչպե տեղեկացնում է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, 68 կգ. քաշային Վարդազարյանը (անձնական մարզիչ' Արսեն Ավետիսյան) հաղթելով իտալացի, թուրք, ադրբեջանցի մարզիկներին՝ դարձել է երրորդ մրցանակակիր: