Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անդրադարձել է Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում Մյունխենի «Բավարիայի» դեմ կայանալիք հանդիպմանը և նշել, որ մեծ սպասելիքներ ունի:

«Եզրափակիչ դիմակայութանն սպասում եմ մեծ ակնկալիքով: Մեր նմապատակը ոչ միայն եզրափակիչ հասնելն էր, այլև հաղթելը: Առաջադրանքի կատարմանը մնացել է մի քանի տոկոս: Իրավունք ունենք խաղալ հաղթանակի համար»,- մարզչի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը: