Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դեմ չէ կրկին աշխատել Ժոզե Մոուրինյուի հետ, ում ղեկավարությամբ ժամանակին հանդես է եկել «Ինտերում»:

«Նա իմ մեջ տեսավ այնպիսի որակներ, որը չէր նկատել ոչ մի այլ մարզիչ: Մոուրինյուի օրոք խաղալիս ես ինձ տերմինատոր էի զգում: Նրա հետ ինձ վստահ էի զգում»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է BBC-ն:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն' Մոուրինյուն հավանաբար կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ Իբրահիմովիչը, ում պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվել է, մանչեսթերյան ակումբը վատ տարբերակ չի լինի:

Ֆրանսիայի ավարտված մրցաշրջանում հարձակվողը դարձել է 34 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: