Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանի կարծիքով՝ պետք է ստուգող, վերստուգող համակարգը դադարեցնել, պահել այսքան ուռճացված և պետք է մի հանձնախումբ ստեղծվի, որը կստուգի՝ արդյոք մեզ պե՞տք են այսքան գերատեսչությունները, աշխատակիցները, վերահսկողները, որոնց արդյունավետությունն այդքան էլ մեծ չէ։

 

«Այն, որ պետք է օպտիմալազացնել, այն, որ պետք է այդ ավելորդ բեռը երկրի ուսերից, ժողովրդի, հարկատուի ուսերից հանել, անկասկած է»,- ասում է պատգամավորը։

 

Հայկ Բաբուխանյանի կարծիքով՝ խայտառակություն է, որ ամեն մի միջին կալիբրի պաշտոնյա 3 օգնական ունի, 7 վարորդ կամ 20 քարտուղարուհի, իսկ ինչ վերաբերում է ծառայողական մեքենաներին, ապա դրանց համար պետք է մի շեմ սահմանել, որից թանկ մեքենա չթույլատրվի հատկացնել:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին, թե իրեն, օրինակ, ի՞նչ ծառայողական մեքենա են տրամադրել, ասաց, որ իրեն չի հատկացվել մեքենա և ինքը վարում է իր սեփական BMW X3 մեքենա։

 

«7 տարվա միջին կլասի մեքենա է, այն այդքան թանկ մեքենա չէ, ավելին՝ ընդհանրապես թանկ մեքենա չէ։ Ես այն իմ հայտարարագրում նշել եմ, եթե չեմ սխալվում՝ գնել եմ 11.000 դոլարով»,- ասաց Բաբուխանյանը։