Շատ հետաքրքիրն է բայց մեր կառավարությունը. ոգևորվում է, որոշում է ծախսեր կրճատել, գումար տնտեսել, մոտ 800 ծառայողական ավտոմեքենա է կրճատում, որոնց մի մասը, չգիտես՝ ինչու, 1980-ականների և արդեն իրենց դարն ապրած մեքենաներ, բայց նույնիսկ չգիտի, թե այդ կրճատվված մեքենաներն ինչ է անելու, վաճառելո՞ւ է, թե՞ ոչ, եթե վաճառելու է՝ ու՞ր են գնալու վաճառքից ստացված գումարները: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կառավարությունը չունի, համենայն դեպս կառավարության ներկայացուցիչը՝ ֆինանսների փոխնախարարն Ազգային ժողովում այս հարցի պատասխանը չուներ: Առնվազն տարօրինակ է, չէ՞ իրենք ծրագիր են իրականացնում և իրենց իսկ կողմից իրականացվող ծրագրից տեղյակ չեն:

 

Չէ՞ որ բոլորին էլ կհետաքրքրի այդ հարցը, թե ի՞նչ են անելու այդ ավտոմեքենաների վաճառքից ստացված գումարները:

 

Փոխնախարարը ենթադրում է, թե միգուցե 2016-ի բյուջեի հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ այդ մասին կասվի, բայց ի՞նչ երաշխիք կա, որ մինչև այդ օրն այդ գումարներն արդեն մի խումբ «ուրախ տղաների» գրպանները գնացած չեն լինի.. Բա ախր կոռուպցիայի դեմ եք պայքարում, հարգելի կառավարություն, կոնկրետ քայլեր եք սկսել անելը, իսկ չեք կարծու՞մ, որ դա առնվազն գործողությունների թափանցիկություն է ենթադրում, մարդիկ պետք է տեսնեն կատարվող գործողությունները և դրանց արդյունքները ընթացքում, ոչ թե վերջում, երբ արդեն ոչինչ փոխել հնարավոր չի լինի: Հավատացե՛ք, մի տեսակ դժվար է շատ լուրջ վերաբերվելը մի ծրագրի, որն իրականացնողներն իրենք էլ չգիտեն իրենց իսկ ծրագրում ներառված քայլերը:

Կարեն Վարդանյան