armnoc.am Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Առաքել Միրզոյանը և Աղասի Աղասյանը կմասնակցեն Իրանում կայանալիք «Fajr Cup» միջազգային մրցաշարին:

Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայանալիք միջազգային մրցաշարին կմասնացեն 85 կգ, 94 կգ, 105 կգ և +105 կգ քաշային կարգի ծանրորդները: Մրցաշարը նաև օլիմպիական վարկանիշային է համարվում բոլոր այն մարզիկների և երկրների համար, ովքեր մինչ այս ուղեգիր չեն ձեռք բերել:

«Fajr Cup» մեկնարկում է մայիսի 30-ին և կեզրափակվի հունիսի 2-ին:

Առաքել Միրզոյանը Նորվեգիայի Ֆորդե քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում երկամարտի 332 կգ արդյունքով 13-րդ տեղում էր: Միրզոյանը պոկել էր 151 կգ և հրել՝ 181 կգ: Իսկ Աղասի Աղասյանը երկամարտի 346 կգ արդյունքով 6-րդ տեղում էր: Նա պոկել էր 153 կգ և հրել՝ 193 կգ: