Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն հույս ունի, որ իր թիմը կնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը: Նախագահը նշել է, որ Սիմեոնեի ղեկավարությամբ թիմը պետք է հաղթի ցանկացած գնով, որպեսզի հետո հիասթափություն չապրի:

«Եթե չհաղթենք Չեմպիոնների լիգայում, ապա դա ոչ թե ձախողում կլինի, այլ հիասթափություն: Անհրաժեշտ է «Ռեալին» հաղթել քաղաքակիրթ կամ էլ հանցավոր ճանապարհով»,- Սերեսոյի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ եզրափակիչ դիմակայությունը տեղի է ունենալու մայիսի 28-ին: