Մայիսի 26-ին' ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արալեզ գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի:

 

Պատահարի հետևանքով վարորդը' 1998 թ. ծնված Հովհաննես Ալավերդյանը և 3 ուղևորները' 1999 թ. ծնված Ա. Գ.-ն, 1997 թ. ծնված Յ. Պ.-ն և 1998 թ. ծնված Գոռ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Հ. Ալավերդյանը և Գ. Հակոբյանը մահացել են:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: