ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում շնորհավորել է Հանրապետության օրվա 98-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

 

 

Օբաման նամակում ընդգծել է, որ ԱՄՆ-ը կշարունակի Ադրբեջանի հետ աշխատել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

 

 

«ԱՄՆ-ի ու Ադրբեջանի ժողովուրդների միջև պահպանվում են սերտ հարաբերություններ: Մենք ցանկանում ենք էլ ավելի ամրապնդել մշակութային, քաղաքական ու տնտեսական կապերը»,- ասված է ԱՄՆ նախագահի նամակում: